Ռեստավրատորները հայտնաբերել են «Մոնա Լիզայի» առաջին պատճենը![]() ![]() PanARMENIAN.Net - Պրադոյի թանգարանի ռեստավրատորները գտել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» ամենավաղ պատճենը, որը, ինչպես ենթադրվում է, նկարվել է դա Վինչիի արվեստանոցում նրա աշակերտներից մեկի կողմից: Ինչպես գրում է The Art Newspaper-ը, ավելի վաղ համարվում է, որ Մադրիդի թանգարանում պահվող կտավը նկարվել է դա Վինչիի մահվանից հետո: Հայտնի են «Մոնա Լիզայի» տանսյակ պատճեններ, որոնք պահվում են Լուվրում և թվագրվում են XVI-XVII դարերին: Համարվում էր, որ Պրադոյի նկարն ավելի վաղ է նկարվել, սակայն հետազոտողների համար այն մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ ետին պլանում բացակայում էր բնապատկերը: Բնապատկերը ռեստավրատորների կողմից հայտնաբերվել է սև ներկի և լաքի շերտի տակ, որոնք նրանք հեռացրել են: Հունվարի կեսին ռեստավրատորները հայտարարել են, որ մուգ ներկը կտավի վրա հայտնվել է ավելի ուշ՝ 18-րդ դարի կեսերին, հաղորդում է Lenta.ru-ն: Այն, որ պատճենը կատարվել է Լեոնարդա դա Վինչիի կենդանության օրոք, հաստատել են թե Պրադոյում, թե Լուվրում: Ֆրանսիացի գիտնականները ենթադրում են, որ կտավը նկարել է դա Վինչիի աշակերտներից մեկը՝ կամ Սալային կամ Ֆրանչեսկո Մելցին: Այս բացահայտումը թույլ կտա որոշ մանրամասներ իմանալ «Մոնա Լիզայի» մասին, որը պատճենից վատ է պահպանվել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |