Նարեկ Սարգսյան. Նալբանդյան 106/1-ի բնակիչների ցանկությամբ կարելի է անցկացնել կրկնակի փորձաքննություն

Նարեկ Սարգսյան. Նալբանդյան 106/1-ի բնակիչների  ցանկությամբ կարելի է անցկացնել կրկնակի  փորձաքննություն

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը փետրվարի 1-ին ևս մեկ՝ 5-րդ անգամ հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանը և այլք։ Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ չնայած արդեն առկա փորձագիտական դրական եզրակացություններին, բնակիչների ցանկությամբ կարելի է անցկացնել կրկնակի փորձաքննություն` իրենց իսկ ընտրած ընկերությունների կողմից։

Նա նաև նշել է, որ տարածքում իրացվում է 9000քմ տարածք, արդյունքում՝ 2000 քմ-ի հաշվին կկառուցվեն նոր ճանապարհներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ներքին սպասարկման համար, առնվազն 3000 քմ-ն կլինի կանաչ գոտի, ևս 1000 քմ-ը՝ տարեցների համար տարածքներ։

Բնակիչների ներկայացուցիչների կարծիքները, սակայն, միանշանակ չեն եղել։ Եթե տարածքի զգալի մասը զբաղեցնող նախկին խարխուլ բնակֆոնդի սեփականատերերը և ավտոտնակ ունեցողները կողմ են եղել օր առաջ շինարարությունն սկսելուն, ապա հարևան շենքերի բնակիչները շարունակել են դեմ արտահայտվել շինարարությանը։

Երևանի գլխավոր ճարտարապետը բնակիչների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման, կառուցապատողն ունի ոչ միայն տեղում նոր մանկապարտեզ կառուցելու պարտավորություն, այլև իրացված տարածքի բնակիչների բնակարանների և ավտոտնակների փոխհատուցման խնդիր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---