Եվրախորհրդարանը կոչ է արել Ռուսաստանին օգնություն չցուցաբերել Իրանին

Եվրախորհրդարանը կոչ է արել Ռուսաստանին օգնություն չցուցաբերել Իրանին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը Բրյուսելում լիագումար նստաշրջանում բանաձև է ընդունել Իրանի վերաբերյալ, որում կոչ է արել Ռուսաստանին ՄԱԿ Անվտանգության խորհրդում աջակցել Իրանի դեմ պատժամիջոցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրախորհրդարանն ափսոսում է ՄԱԿ ԱԽ-ում Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Ռուսաստանի և Չինաստանի հրաժարվելու առիթով, կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Իրանի օգնությունը նրա միջուկային մշակումներում այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի կատարել պահանջները, որոնք դրված են նրա վրա ՄԱԿ համապատասխան բանաձևերով»,- ասվում է բանաձևի տեքստում:

Եվրախորհրդարանականները նաև նշել են, որ Իրանի իշխանությունները չպետք է բոյկոտեն Օրմուզի նեղուցը, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---