Ռոման Բերեզովսկի. Հիմա պետք է կրկին նվաճեմ «Դինամոյի» երկրպագուների սերը

Ռոման Բերեզովսկի. Հիմա պետք է կրկին նվաճեմ «Դինամոյի» երկրպագուների սերը

PanARMENIAN.Net - «Վեց տարիների ընթացքում, երբ չեմ եղել «Դինամոյում», ակումբը կատարել է առաջընթացի ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ: Դա վերաբերվում է ենթակառուցվածքին, թիմին, այն ամենին, ինչ կապված է «Դինամոյի» հետ: Ես շատ երջանիկ եմ այդ կոլեկտիվում հայտնվելու համար, կփորձեմ օգնել նրանց սեզոնի ավարտին»,- ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Փետրվարի 2-ին երկժամյա մարզումից հետո Բերեզովսկին մեկնել է ակումբի պաշտոնական գրասենյակ, որտեղ ստորագրել է պայմանագիրը: Հայաստանի հավաքականի դարպասապահը «Դինամոյի» կազմում հանդես կգա մինչև 2013-ի հուլիսի 30-ը:

«Դինամոյի» երկրպագուները միշտ ջերմ են վերաբերվել ինձ, ես նրանց պատասխանել եմ փոխադարձությամբ, բայց հիմա պետք է կրկին նվաճեմ երկրպագուների համակրանքը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---