3 փետրվարի 2012 - 11:41 AMT
Կոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է All-Star Game մասնակիցների ցուցակում

«Լեյքերսի» գրոհների առաջատար Կոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղի մասնակիցների ցուցակում:

Դա հայտնի է դարձել երկրպագուների քվեարկության արդյունքում, որը որոշվել է Արևելյան և Արևմտյան կոնֆերանսների թիմերի մեկնարկային կազմերը, որը տեղի կունենա փետրվարի 26-ին Օրլանդոյում:

Բրայանտին, ով 4 անգամ դարձել է խաղի ամենաթանկ խաղացողը, կընկերակցի «Լեյքերսի» ևս մեկ անդամ`Էնդրյու Բայնեմը, ով առաջին անգամ է ներգրավվել All-Star Game մասնակիցների ցուցակում: Բրայանտը նետումների քանակով հավասարվել է Մայքլ Ջորդանի և Կարլ Մելոունի հետ: Նա 2010թ խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով:

Արևմուտքի լավագույն հնգյակի մեջ ներառված են նաև Քրիս Փոլը և Բլեյք Գրիֆֆինը «Մայամիից», ինչպես նաև Քևին Դյուրանտը` «Օկլահոմայից»:

Արևելքի կազմում ներառված են Լեբրոն Ջեյմսը և Դուեյն Ուեյդը «Մայամիից», ինչպես նաև Դերրիք Ռոուզը, Դուայտ Հովարդը և Կարմելո Էնթոնին:

Խաղի մասնակիցների ամբողջական ցուցակը հայտնի կդառնա ՆԲԱ ակումբների մարզիչների քվեարկության արդյունքում, հայտնում է ria.ru-ն: