Սերգեյ Կուդենեև. Ապօրինի ներգաղթյալների քանակը Մոսկվայում 2011թ. չի նվազել

Սերգեյ Կուդենեև. Ապօրինի ներգաղթյալների քանակը Մոսկվայում 2011թ. չի նվազել

PanARMENIAN.Net - Ապօրինի ներգաղթյալների քանակը Մոսկվայում 2011թ. չի նվազել, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքի քրեածին իրավիճակի վրա, ուրբաթ օրը հայտարարել է Մոսկվայի դատախազ Սերգեյ Կուդենեևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հայտնաբերված ապօրինի ներգաղթյալների քանակն իրականում չի նվազում, նախորդ տարի այն կազմել է 1,8 մլն: Աշխատանքային ներգաղթյալների զգալի մասը չի գրանցվում՝ վնասելով քաղաքի բյուջեին և նպաստելով իրավիճակի վատթարացմանը»,-ասել է Մոսկվայի դատախազը:

Ըստ նրա, 2011թ. ներգաղթյալների կողմից աճել է ծանր հանցագործությունների՝ սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտների քանակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---