Queen-ի նոր վոկալիստը կլինի Ադամ Լամբերտը

Queen-ի նոր վոկալիստը կլինի Ադամ Լամբերտը

PanARMENIAN.Net - Queen խմբի նոր վոկալիստ է դարձել փոփ երգիչ Ադամ Լամբերտը, ով հանրահայտ է դարձել American Idol շոուին մասնակցելու արդյունքում: Ինչպես հայտնում է ContactMusic-ը, երգիչը հաստատել է կոլեկտիվին անդամակցելու մասին ինֆորմացիան: 2012թ գարնանն ու ամռանը նա մտադիր է Queen-ի հետ շրջագայության մեկնել:

Նա ունի նաև Queen-ի անդամներ Բրայան Մեի և Ռոջեր Թեյլորի հետ համատեղ աշխատանքի փորձ: 2009թ նրանք միասին են հանդես եկել American Idol նախագծի շրջանակներում: Դրանից հետո երիտասարդ փոփ երգիչը հայտարարել է, որ չի պատրաստվում դառնալ Queen-ի անդամ և մտադիր չէ խմբի հետ մշտապես համագործակցել:

Մեկնաբանելով Queen-ի անդամների հետ համագործակցության մասին տեղեկատվությունը, Լամբերտը ընդգծել է, որ չի հավակնում դառնալ Ֆրեդդի Մերկյուրիի լիակատար փոխարինող: Ըստ նրա, իր համար պատիվ է Queen-ի հետ հանդես գալը և լավ գիտակցում է այն փաստը, որ հանդիսատեսի համար չի կարող դառնալ նոր Ֆրեդդի:

Queen-ը հանրահայտ բրիտանական ռոք-խումբ է, որը լայն ճանաչման է հասել 20-րդ դարի 70-ական թվականներին: Queen-ի առաջին վոկալիստ Ֆրեդդի Մերկյուրին մահացել է 1991թ` 45 տարեկան հասակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---