ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Եվգենի Մարչուկը Կիեւում ստորագրել են 2004 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը ենթադրում է պարբերական խորհրդակցությունների անցկացում, տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսության շարունակում եւ ռազմական պատվիրակությունների փոխադարձ այցելություններ: Փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամլո ասուլիսում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նշել են նյութատեխնիկական մատակարարման եւ խաղաղարար գործողություններին մասնակցելու համար ռազմական ստորաբաժանումների նախապատրաստման ոլորտում համագործակցելու Հայաստանի եւ Ուկրաինայի ձգտումը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---