«Հարավային հոսանքին» կմիանա Չերնոգորիան

«Հարավային հոսանքին» կմիանա Չերնոգորիան

PanARMENIAN.Net - «Գազպրոմի» նախագծերի կառավարամն բաժնի ղեկավար Լեոնիդ Չուգունովը, Մոնտենեգրոյի կառավարության ղեկավար Իգոր Լուկշիչը, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացման նախարար Միլան Ռոչենը և էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Կավարիչը քննարկել են «Հարավային հոսանք» նախագծին Չերնոգորիայի միանալու հնարավորությունները և հեռանկարները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Չերնոգորիան պաշտոնապես հայտարարել է «Հարավային հոսանք» գազի արտահանման ռուսական նախագծին մասնակցելու շահագրգռվածության մասին 2011-ի հոկտեմբերի կեսին: Նա առաջարկում է այդ գազատարի սերբական ճյուղը հասցնել նրա տարածք՝ մինչև Ադրիատիկ ծովի ափ:

«Հարավային հոսանքը» անցնելու է Ուկրաինայի և Մոլդովայի տարածքով Սև ծովի հատակով: Որոշ փորձագետներ նշում են, որ «Հարավային հոսանքը» Չերնոգորիայի տարածքով դեպի Իտալիա երկարացնելը կարող է ավելի էժան արժենալ, քան Բուլղարիայի և Հունաստանի տարածքով: Ավելին, Չերնոգորիա-Իտալիա երթուղին 15 տոկոսով կարճ է Բուլղարիայի և Հունաստանի տարածքով դեպի Իտալիա երթուղուց: Ուստի այս տարբերակը կարող է նպատակահարմար լինել ռուսական կողմի համար, նշում է «Ռոսիսկայա գազետան»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---