Գերմանիայի արդարադատության նախարարն առաջարկել է թույլատրել շարիաթի դատարանները

Գերմանիայի արդարադատության նախարարն առաջարկել է թույլատրել շարիաթի դատարանները

PanARMENIAN.Net - Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային հողի արդարադատության նախարար Յոհեն Հարտլոֆն առաջարկել է Գերմանիայում թույլատրել շարիաթի դատարանները: Այդ մասին նա հայտարարել է Berliner Zeitung-իին տված հարցազրույցում: Քաղաքական գործչի խոսքով, եթե շարիաթի գերմանական դատարանները գործեն առևտրային իրավարար դատարանների օրինակով, ապա դրանց հայտնվելը թույլատրելի է: Նման հայտարարությունն արժանացել է Հարտլոֆի գործընկերների մեծամասնության սուր քննադատությանը: Այսպես, Հեսենի արդարադատության նախարար Յորգ-Ուվե Հանը նշել է, որ Գերմանիայում արդարադատությամբ զբաղվում են գերմանական դատարանները և դրանց գործառույթները իսլամական դատարաններով կրկնօրինակելն իմաստ չունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---