Հայ լեռնագնացները նվաճել են պարսկական 5671մ բարձրությամբ Դեմավենդ լեռը![]() 4 փետրվարի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի լեռնագնացության ու ալպինիզմի հավաքականը նվաճել է պարսկական 5671մ բարձրությամբ Դեմավենդ լեռը: Մրցումը վարկանիշային էր, և քանի որ հայկական հավաքականն առաջինն էր, Հայաստանի լեռնագնացության ու ալպինիզմի ֆեդերացիան միավորներ վաստակեց: «Մրցաշարին մասնակցել է 216 ալպինիստ, սակայն մեր հավաքականին հաջողվեց առաջինը հասնել գագաթին: Մեզանից բացի, գագաթին հասան 35 ալպինիստներ, բոլորը ներկայացնում էին Իրանը, մեկը՝ Ադրբեջանը»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագ Գուրգեն Ունուսյանը: Ըստ նրա, եղանակային պայմանները վերելքի երկրորդ օրը շատ վատն էին՝ նրանք 3000-4200 մ բարձրության վրա էին, իսկ ջերմաստիճանը մինուս 40 էր, շատ քամոտ էր, դա խանգարում էր վերելքին: «Սակայն արդեն երրորդ օրը մենք Դեմավենդի ամենբարձր կետում էինք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ով օգնեց մեզ, հատկապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին»,-հավելել է նա: Հայաստանի հավաքականի կազմում էին Գուրգեն Ունուսյանը, Հովհաննես Միրզոյանը, Լևոն Մովսիսյանը և Սուրեն Ստեփանյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |