Հայաստանում 15 տարում 150 000 հոգի կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն է անցել

Հայաստանում 15 տարում 150 000 հոգի կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն է անցել

PanARMENIAN.Net - Քաղցկեղը ցավոք, չունի բուժում, սակայն միակ բուժումը կանխարգելումն է։ Այսպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հայ-ամերիկյան առողջության (Մամոգրաֆիայի) կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանը։

Եթե 15 տարի առաջ Մամոգրաֆիայի կենտրոն օրական հետազոտման էր այցելում 3-4 մարդ, ապա այժմ կենտրոնն օրական ընդունում է 120 մարդ։ Խաչանուշ Հակոբյանի խոսքով, կենտրոն հաճախելիության աճը խոսում է այն մասին, որ մարդիկ դարձել են ավելի իրազեկված և մտահոգված իրենց առողջությամբ։

«Կենտրոնի գոյության 15 տարիների ընթացքում մենք ունեցել են 250 000 այցելու, որոնցից 150 000-ը կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության համար են այցելել, որոնցից էլ 7000-ի մոտ հայտնաբերել ենք կրծքագեղձի քաղցկեղ: Ըդն որում 2000 չեն կասկածել, որ ունեն կրծքագեղձի քաղցկեղ, ուստի նրանցից 1700-ն այցելել են հիվանդության այնպիսի փուլում, երբ ոչինչ էլ չես կարող անել կանխարգելելու համար»,-նշեց Խաչանուշ Հակոբյանը և հավելեց, որ մի շարք վիրահատական միջամտություններից հետո քաղցկեղի տարածումը կանխվել է։

Կենտրոնի գործադիր տնօրենը տեղեկացրեց նաև, որ 250 000 այցելուներից 83 000-ի մոտ բարօրակ ախտորոշումներ են եղել։ Բժշկուհի Անի Հակոբյանի խոսքո, պարտադիր է, որ յուրաքանչյուր մարդ՝ կին թե տղամարդ տարին մեկ անգամ այցելի բժշկի հետազոտման։ Ըստ նրա, մինչև 35 տարեկան մարդիկ հետազոտվում են սոնոգրաֆիայով և 35-ից բարձր՝ մամոգրաֆիայի միջոցով։

Կենտրոնում մամոգրաֆիայի հետազոտությունն արժե ընդամենը 11 000 դրամ։ Կենտրոնն անվճար հետազոտում է բազմազավակ մայրերին, պատերազմի մասնակցած կամ զոհված ազատամարտիկների ընտանիքներին և անչափահաս երեխաներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---