Իտալիայում խորտակվող լաստանավից 262 մարդ են փրկել

Իտալիայում խորտակվող լաստանավից 262 մարդ են փրկել

PanARMENIAN.Net - Իտալիայում առափնյա պահակախմբի աշխատակիցները 262 մարդ են փրկել «Շարդոն» լաստանավից, որը փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժայռերին է բախվել Տիրրենյան ծովում, գրում է Agence France-Presse-ը:

Նավաբեկության պատճառ է դարձել ձնաբուքը: Ժայռերի հետ բախման արդյունքում նավի կորպուսում 25-մետրանոց խոռոչ է գոյացել: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, փրկարարներին հաջողվել է ժամանակին իրականացնել մարդկանց տարհանումը լաստանավից:

«Շարդոնի» նավաբեկության արդյունքում ոչ ոք չի տուժել:

Հունվարի 14-ին նախորդող գիշերը Իտալիայի ափերի մոտ խորտակվեց «Կոստա Կոնկորդիա» զբոսաշրջային լայները: Նավի վրա գտնվող 4200 հոգուց, վերջին տվյալներով, զոհվել է 32-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---