Անկարայում Սիրիայի դեսպանատան մոտ ուսանողներ են բողոքում

PanARMENIAN.Net - 20 ուսանողներից բաղկացած մի խումբ, որն իրեն անվանում է «Սիրիական ժողովրդի հետ համերաշխության հարթակ», հավաքվել է Սիրիայի դեսպանատան դիմաց, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Սիրիայի անկախության դրոշներով ուսանողները Ասադի դեմ կարգախոսներ էին վանկարկում: Ելույթ ունենալով խմբի անունից` Մուհամմեդ Մահրիքը հայտարարել է, որ իրենք հավաքվել են` ի նշան բողոքի Սիրիայում անցյալ գիշերվանից շարունակվող հարձակումների դեմ, քանի որ դրանց արդյունքում զոհվել են նաև իրենց հարազատները: Խումբը դեսպանատան պատին է ամրացրել Սիրիայի անկախության դրոշը:

Կահիրեում սիրիական ցուցարարների ամբոխն այսօր առավոտյան խուժել և այրել է Սիրիայի դեսպանատունը` բողոքելով Հոմս քաղաքում սիրիական զինվորականների հրետանային կրակի դեմ: Զինվորականների հարձակման ընթացքում Սիրիայում 287 մարդ է զոհվել: Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդները բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և եվրոպական այլ երկրներում սիրիական դեսպանատների դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---