Կալիֆոռնիայի ատոմային էլեկտրակայանն անջատվել է խոտանների պատճառով![]() 4 փետրվարի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում գտնվող Սան Օնոֆրեի ատոմային էլեկտրակայանն անջատվել է սառեցնող ջրի մաքրման համակարգում արտահոսքի պատճառով: Ինժեներներն անջատել են կայանի երրորդ էներգաբլոկը, որից հետո սկսվել են համակարգի խողովակաշարերում արտահոսքի վայրի որոնումները: ԱԷԿ-ի սառեցման համակարգում ջրի արտահոսքը կարող է վտանգ ներկայացնել, քանի որ ջուրը, որում ռադիոակտիվ տարրեր կան, կարող է գոլորշիանալ մթնոլորտ: Մասնագետների իրականացրած չափագրումները ցույց են տվել ԱԷԿ-ի սահմաններից դուրս ռադիացիայի բարձր մակարդակը: ԱԷԿ-ի գործող ռեակտորներից միակը չի գործարկվի այս հանգստյան օրերին: Նոյեմբերին ԱԷԿ-ի սառեցման համակարգում արտահոսքի հետ կապված նույնպիսի միջադեպ էր տեղի ունեցել: Խոտանը վերացրել էին արտահոսքի վայրը հայտնաբերելուց երեք ժամ անց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |