Ամերիկացիները իրենց կառավարությունից պահանջում են հանգիստ թողնել Իրանին

Ամերիկացիները իրենց կառավարությունից պահանջում են հանգիստ թողնել Իրանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մի շարք կազմակերպությունների հազարավոր պացիֆիստներ և ակտիվիստներ մոտ 60 քաղաքներում դուրս են եկել փողոց` պահանջելով Իրանի հետ հարաբերությունների ապառազմականացում և վանկարկելով «Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցում»: Նյու Յորքի ցուցարարները, տանելով Մուսթաֆա Ահմադ Ռոուշանի նկարները, պահանջել են դադարեցնել իրանցի գիտնականների չեզոքացումը և իրենց զզվանքն են արտահայտել ավանտյուրիստական վարքագծի նկատմամբ:

Շարժման մի քանի ակտիվիստների խոսքով, սա ԱՄՆ տարածքում Իրանին աջակցելու առաջին զանգվածային ակցիան էր` իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:

Ստացված տեղեկությունների համաձայն, նմանատիպ ակցիաներ անցկացվել են Նյու Յորքում, Վաշինգտոնում, Չիկագոյում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Ֆիլադելֆիայում, Բոսթոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում: Ակցիաները կազմակերպել են ամերիկյան մի շարք քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների անդամներ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---