Սերգեյ Լավրովը կմեկնի Սիրիա` Բաշար Ասադի հետ հանդիպելու նպատակով![]() 5 փետրվարի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ցավում են, որ Սիրիայի վերաբերյալ բանաձևի հեղինակները չցանկացան լրացուցիչ ջանքեր գործադրել և կոնսենսուսի դուրս գալ: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը: Շաբաթ օրը Ռուսաստանն ու Չինաստանը օգտվեցին ԱԽ-ում Սիրիայի բանաձևի վերաբերյալ վետոյի իրենց իրավունքից: Փաստաթղթին կողմ են հանդես եկել Անվտանգության խորհրդի 13 անդամ-երկրներ, դեմ` 2-ը: Ռուսաստանը մտադիր է շուտափույթ կերպով զբաղվել Սիրիայում իրավիճակի կայունացմամբ` մի շարք ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելով, այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Մոսկվայում կողմ են հանդես գալիս Սիրիայում ԱՊԼ առաքելության գործունեության շարունակությանը և միջսիրիական երկխոսության մեկնարկին: Նախարարության հաղորդագրությունում ասվում է. «Բոլոր ուժերը պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն միջսիրիական երկխոսության մեկնարկի վրա, պետք է նպաստեն արյունահեղության դադարեցմանը»: Ռուսաստանի նախագահի հանձնարարականով Սերգեյ Լավրովը և Միխայիլ Ֆրադկովը փետրվարի 7-ին կմեկնեն Սիրիայի մայրաքղաք Դամասկոս` երկրի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |