Եվգենիա Տիմոշենկոն կոչ է արել բոյկոտել Եվրո-2012-ը, որը ամռանը կանցկացվի Ուկրաինայում![]() 5 փետրվարի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Յուլիա Տիմոշենկոյի դուստր Եվգենիա Տիմոշենկոն Իտալական հայտնի «Corriere della Sera» պարբերականին տված հարցազրույցում կոչ է արել արևմտյան երկրների առաջնորդներին բոյկոտել Եվրո-2012 ֆուտբոլային առաջնությունը, որը անցկացվելու է ամռանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է անել Արևմուտքը, նրա մորն օգնելու համար, Եվգենիան պատասխանել է. «Ես կոչ եմ անում բոյկոտել Եվրոպայի առաջնությունը: Հուսով ենք մոբիլիզացնել կողմնակիցներին»: «Եվրոպացի առաջնորդները չպետք է ներկա գտնվեն նախագահ Յանուկովիչի մարզադաշտերում, ով սպառնալիքի տակ է դնում Ուկրաինայի և ժողովրդավարության եվրոպական ապագան և ֆիզիկական բռնություն է գործադրում` իր հակառակորդներին չեզոքացնելու համար»,-հայտարարել է նա: Եվգենիան մորը և ընդդիմադիր առաջնորդներին կոչել է «քաղաքական հետապնդումների զոհեր»: Տիմոշենկոյի դուստրը հաստատել է, որ մայրը բանտում լուրջ հիվանդ է և անկողնուց վեր կենալ չի կարողանում: Հաստատված է նաև, որ Տիմոշենկայի կյանքը վտանգված է, գրում է «Պոսպոլիտի խոսքը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |