Սիրողական-շախմատիստներից Սուրեն Պողոսյանը հաղթանակ է տարել Moscow Open մրցաշարում![]() 6 փետրվարի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է Moscow Open շախմատային փառատոնը: Առաջնությունում սիրողական-շախմատիստներից հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Պողոսյանը: Իննը տուրերում նա միայն մեկ միավոր է կորցրել: Ուսանող-գրոսմայստերների ցուցակում Ավետիք Գրիգորյանը վերջին 9-րդ տուրում հաղթանակ է տարել Դարիուս Սվիեցի նկատմամբ, և, հավքելով 5 միավոր, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: 7 միավորով հաղթող է դարձել ուկրաինացի շախմատիստ Յարոսլավ Ժերեբուխը: Կանանց առաջնությունում Լիլիթ Գալոյանը հավաքել է 6.5 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը: Իսկ Ելենա Դոլուխանովան իր հավաքած 5 միավորով 20-րդ հորիզոնականում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |