Ալի Աբդուլ Սալեհին դարձել է ոտնամանի «հերթական զոհը»

Ալի Աբդուլ Սալեհին դարձել է ոտնամանի «հերթական զոհը»

PanARMENIAN.Net - Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, որը դեմ է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլ Սալեհիի իրավաբանական անձեռնմխելիությանը, նրա վրա ոտնաման է նետել: Ակցիան տեղի է ունեցել Նյու Յորքի այն հյուրանոցի առջև, որտեղ բնակվում է նախկին նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքական գործիչը դուրս է եկել շենքից թիկնապահների ուղեկցությամբ և ուղղվել է դեպի մեքենան: Նա օդային համբույր է ուղարկել ակցիայի մասնակիցներին: Հանկարծակի նրանցից մեկը՝ Նասեմ Ամրութը կարողացել է ճեղքել ոստիկանների պատնեշն ու կոշիկը նետել է Սալեհիի ուղղությամբ, սակայն հարվածը շեղ է ստացվել: Դրանից հետո 69-ամյա նախկին նախագահը նստել է մեքենան ու հեռացել անհայտ ուղղությամբ:

Հայտնի քաղաքական գործիչների վրա ոտնաման նետելը արդեն դադարել է բողոքի օրիգինալ միջոց լինել: Առաջինը նման «հերոսություն» կատարեց իրաքցի լրագրողը, որը Բաղդադում կոշիկը նետեց Ջորջ Բուշի ուղղությամբ 2008թ. և դրա համար 3 տարի բանտ նստեց:

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների, Եմենում հուզումների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավորները վիրավորել են: Այժմ այդ երկրում գործում է ժամանակավոր կառավարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---