Վրաստանը և ԱՄՆ-ն մշակում են ռազմական համագործակցության նոր փուլ

Վրաստանը և ԱՄՆ-ն մշակում են ռազմական համագործակցության նոր փուլ

PanARMENIAN.Net - Առաջիկայում Վրաստան են այցելելու ԱՄՆ մասնագետների աշխատանքային խմբեր վրաց-ամերիկյան համագործակցության նոր փուլի մշակման համար, «Ռուսթավի -2» հեռուստաընկերությանը հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան:

Նա հաստատել է, որ պաշտպանական ոլորտում Վրաստանի և ԱՄՆ համագործակցությունը «մտնում է բացարձակապես նոր փուլ»: «Եթե անցած տարիներին երկու երկրների համագործակցության մեջ ուշադրությունը կենտրոնացած էր Վրաստանի զինծառայողների նախապատրաստմանը, որոնք մասնակցում էին Իրաքում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին, ապա հիմա խոսքը գնալու է ԱՄՆ կոնկրետ օգնության մասին Վրաստանի պաշտպանության և անվտանգության բարձրացման գործում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---