Թուրքիան քննադատել է Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում

Թուրքիան քննադատել է Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում

PanARMENIAN.Net - Տարածաշրջանի երկրները, որոնք լռում են Սիրիայում բռնությունների վերաբերյալ, պետք է հանեն «իսլամ» բառը երկրի անվանումից, հայտարարել է թուրք փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, հայտնում է Zaman-ը: Ըստ Առինչի, Թուրքիան միշտ սատարելու է սիրիացիների պահանջին և անելու է հնարավորը այդ երկրում արյունահեղությունը դադարեցնելու համար: «Հետաքրքիր է, ինչո՞ւ են լռում Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները»,-ասել է նա:

Սիրիայում արդեն տասը ամիս է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր մարդիկ են զոհվում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը հասնում է 5 հազարի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---