Ժերար Դեպարդյեն կխաղա Դոմինիկ Սթրոսս-Կանի դերը![]() 6 փետրվարի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն կխաղա Միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար` Դոմինիկ Սթրոսս-Կանի դերը սեքս-սկանդալի մասին պատմող ֆիլմում, որի պատճառով ֆրանսիացի պաշտոնյան հրաժարական է տվել: Le Mond-ին տված հարցազրույցում ֆիլմի նկարահանումների մասին պատմել է ամերիկացի կինոռեժիսոր Աբել Ֆերրարան: Ըստ նրա, Սթրոսս-Կանի կնոջ` Աննա Սինքլերի դերակատարուհին է լինելու Իզաբել Աջանին: Ռեժիսորի խոսքով նկարահանումները տեղի են ունենալու Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փաիրզում: Ֆերարան հայտարարել է. «Ռեժիսորը ես եմ և ոչ ոք չի կարող ինձ արգելել խոսել այդ ֆիլմի մասին»: Նման ֆիլմի նկարահանումների մասին շշուկներ էին պտտվում դեռ վաղուց, և այժմ ռեժիսորը հաստատել է, որ ֆիլմի շուրջ աշխատանքները սկսվելու են հունիսին, չնայած որ դրա հաջողությանը կասկածում է Wildbunch պրոդյուսերական ընկերությունը, հայտնում է BBC-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |