Հոսեյն Սալամի. Իրանը կհարվածի ցանկացած երկրի, որն իր դեմ ռազմական ագրեսիա կգործի

PanARMENIAN.Net - Իրանը հարված կհասցնի ցանկացած երկրի, որը նրա դեմ ռազմական ագրեսիա կգործի: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին: Նա նշել է, որ շաբաթ օրը սկսված ԻՀՊԿ զորավարժությունները պատասխան են հանդիսանում տարածաշրջանի դուրս գտնվող գերտերությունների սպառնալիքներին, հաղորդում է MehhrNews-ը: «Անցկացվող զորավարժությունների նպատակը ԻԻՀ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացումն է և ռազմական հարձակումներին դիմակայելու ընդունակությունը»,- ասել է գեներալը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---