ԱՄՆ-ում կայանալու է լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի «Երկիր 2 երկիր» գրքի շնորհանդեսը![]() 6 փետրվարի 2012 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Մասաչուսեթսի Հայկական գրադարանում և թանգարանում տեղի է ունենալու հայտնի կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի վերջին` «Երկիր 2 երկիր» (Yergir 2 Yergir) պատկերազարդ գրքի շնորհանդեսը: Գիրքը մի մեծ ճանապարհորդություն է դեպի Արևմտյան Հայաստան: Հրայր «Բազե» Խաչերյանը զբաղվում է լուսանկարչությամբ 1993 թ-ից, թոքերի քաղցկեղից հրաշքով փրկվելուց հետո: Վերջին 17 տարիների ընթացքում Խաչերյանը ճանապարհորդել է 44 երկրներով և լուսանկարել տեղի հայկական հուշարձանները: Լուսանկարիչը մի շարք պարտկերագրքերի հեղինակ է: Առավել հայտնի են նրա` «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն» (Artsakh: a Photographic Journey) (1997թ.), «Ղարաբաղ. 100 լուսանկարներ», (Karabagh: 100 Photos) (2002թ.), «Ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան 1997-2002թթ.» (Pilgrimage Through Western Armenia 1997-2002) (2004թ.) և Հայկական զարդանախշային արվեստը (Armenian Ornamental Art ) Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ (2010թ): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |