Բյուլենթ Առինչ. Թուրքիան չի մտածում Սիրիայի հարցին ռազմական միջամտության մասին

Բյուլենթ Առինչ. Թուրքիան չի մտածում Սիրիայի հարցին ռազմական միջամտության մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցում կձեռնարկվի այն ամենն, ինչ անհրաժեշտ է, սակայն Թուրքիան չի մտածում Սիրիայի հարցին ռազմական միջամտության մասին: Ինչպես հայտնում է «Անադոլուն», այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի տեղակալ Բյուլենթ Առինչը:

«Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնեն ՄԱԿ-ն ու ԱՊԼ-ն: Սիրիայի ղեկավարությունը խաբում է ժողովրդին»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Ըստ պաշտոնական տվյալների, Մովլուդի օրը Հոմսում 337 մարդ է սպանվել, 1500-ը վիրավորել է, հայտնել է փոխվարչապետը: «Պատասխանատվությունը կրում են Ասադն ու նրա բանակը: Դա պարզ է: Դա կարելի էր կանխատեսել, քանի որ Լաթակիան ռմբակծում էին նաև Ռամազանի ժամանակ»,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---