АТР վարկանիշում Դավիթ Նալբանդյանը 630 միավորով զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը![]() 6 փետրվարի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին АТР հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը ցուցակում բարելավել է իր դիրքերը 2 միավորով: Այժմ նա 630 միավորով 84-րդ հորիզոնականում է: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Australian Open-ի հաղթող Նովակ Ջոկովիչը` 13630 միավորով: 2-րդ հորիզոնականում է Ռաֆայել Նադալը` 10435 միավորով, 3-րդում է Ռոջեր Ֆեդերերը` 8010 միավորով: Նալբանդյանն այժմ պատրաստվում է Դևիսի գավաթին, որտեղ Արգենտինայի մրցակիցն է լինելու Գերմանիան: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-12, « Stechert Arena Bamberg»-ում` Գերմանիա: Արգենտինայի հավաքականի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Էդուարդո Շվանկը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |