Լավրով. Սիրիայի վերաբերյալ ԱԽ բանաձևի քվեարկությունը շտապողական էր![]() 6 փետրվարի 2012 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևի քվեարկությունը շտապողական էր, հայտնում է BBC-ին: «Արևմուտքում հնչող որոշ գնահատականները ՄԱԿ ԱԽ քվեարկության արդյունքների մասին, ես կասեի, անպարկեշտ են հնչում»,-ասել է մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովը՝ Բահրեյնի ԱԳ նախարար Հալիդ ալ Հալիֆային հետ հանդիպման ավարտին: Բանաձևի համահեղինակները քվեարկության են դրել այն ԱԽ-ում՝ չսպասելով Լավրովի ու արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի առաքելության ավարտին Դամասկոս, որը նախատեսված է փետրվարի 7-ին: Լավրովը չէր նշել ուղևորության նպատակը՝ ասելով միայն, որ կասի այդ մասին միայն անձամբ Ասադին: Ռուսաստանն ու Չինաստանն օգտվեցին վետոյի իրավունքից ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |