Վերջերս թողարկված իրանական արբանյակը 50 պտույտ է կատարել Երկրի շուրջ

Վերջերս թողարկված իրանական արբանյակը 50 պտույտ է կատարել Երկրի շուրջ

PanARMENIAN.Net - Վերջերս Իրանից թողակրված Navid-e Elm-o Sanat արբանյակը 50 պտույտ է կատարել Երկրի շուրջ, հայտնում է ISNA գործակալությունը:

Արբանյակը ուղեծիր է դուրս եկել փետրվարի 2-ին: Նրա գործարկումը նվիրված էր ազգային տոն՝ Ֆաջրի տոնակատարության հետ և կատարվել է նախագահ Ահմադինեժադի ներկայությամբ:

Navid-e Elm-o Sanat-ը 50 կգ է կշռում և միկրոարբանյակ է համարվում, որը կարող է հեռակառավարվել Երկրից»,-ասել է Իրանի Գլխավոր ազգային տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:

Հայրենական արտադրության իր առաջին Omid արբանյակը Իրանը գործարկել է 2009թ.:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---