Երևանում փետրվարի 7-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն

Երևանում փետրվարի 7-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: Քամին հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 8-ի գիշերը կբարձրանա 10-13 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում փետրվարի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---