2012թ-ին կվերանորոգվեն հանրապետության 13 պետական գրադարաններ

2012թ-ին  կվերանորոգվեն հանրապետության 13 պետական գրադարաններ

PanARMENIAN.Net - Այս տարի Հայ գրատպության 500-ամյակի ծրագրերում լիարժեք ամփոփվելու է այն գրավոր ժառանգությունը, որը գտնվում է Հայաստանում: Ինչպես մամլո ասուլիսում ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այս տարի ավարտվում է Մատենադարանի հին մասնաշենքի նորոգումը և նոր ցուցադրություն կկազմակերպվի, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի վերանորոգումը և տարածքում ստեղծվելու է գրադարանի թանգարանը:

Այս տարի ամբողջովին կավարտվեն 13 պետական գրադարանների վերանորոգումը, որոնք կվերազինվեն. բացի այդ, կվերապատրաստվեն աշխատողները: Պողոսյանը նշեց, որ բացակայում է գրադարանների մասին օրենքը որը կլուծի կազմակերպչական խնդիրները: Այնուամենայնիվ օրենքն այս տարի կքննարկվի:

Միջոցառումների շրջանակում իրականացվելու են ժամանակակից գրքարվեստի և տառարվեստի զարգացմանը նպաստող ծրագրեր, որովհետև պետք է հին հիմքերը օգտագործվեն ժամանակակից գրքարվեստում: Ըստ նախարարի, ծրագրի շրջանակում շեշտ են դրվելու մանկական մի շարք միջոցառումների վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---