Մահմուդ Աբբասը կգլխավորի Պաղեստինի անցումային կառավարությունը

Մահմուդ Աբբասը կգլխավորի Պաղեստինի անցումային կառավարությունը

PanARMENIAN.Net - Երկու հիմնական մրցակից պաղեստինյան խմբավորումները՝ ՀԱՄԱՍ-ը ու ՖԱԹՀ-ը համաձայնության են եկել, որ Պաղեստինի անցումային կառավարությունը կգլխավորի Մահմուդ Աբբասը` Հորդանանի Արևմտյան ափին ու Գազայի հատվածում ընդհանուր ընտրություններ անցկացնելու համար:

Բեկումնային համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջև ձեռք է բերվել Քաթարում ընթացող բանակցություններում:

Համաձայնագրով նախատեսվում է նաև անցումային կոալիցիոն կառավարության ստեղծում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական շրջանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---