2012 թ-ին Հայաստանի մշակութային հաստատություններն անցնելու են թվային ծառայությունների

2012 թ-ին Հայաստանի մշակութային հաստատություններն անցնելու են թվային ծառայությունների

PanARMENIAN.Net - 2012 թ-ին Հայաստանի մի շարք մշակութային հաստատություններում կօգտագործվեն տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի քանի թանգարաններում արդեն գործում են էլեկտրոնային տեղեկատուներ: Պողոսյանի խոսքով նախատեսվում է վիրտուալ թանգարանների բացում, մասնավորապես գորգի և գրքի թանգարաններում: Բացի դրանից անհրաժեշտ է իրականացնել գրադարանների ծառայությունների թվայնացում:

Թվայնացված ծառայություն են մատուցելու նաև համերգային և թատերական դահլիճները: Պողոսյանի խոսքով, մասնավորապես լինելու է էլեկտրոնային սպասարկում, տոմսերի վաճառք և տեղեկատվական մեծ բանկ: Նախարարը նաև հստակեցրեց, որ համացանցի միջոցով կարելի է ընտրել նստատեղը և շարքը, իսկ տոմսերը, որպես այդպիսին, այլևս գոյություն չեն ունենա: Թվային ծառայությունների են անցնելու սկզբում մայրաքաղաքի, այնուհետև մարզերի հաստատությունները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---