Այս տարի 7 հուշարձան կվերականգնվեն մասնավոր սեկտորի աջակցությամբ

Այս տարի 7 հուշարձան կվերականգնվեն մասնավոր սեկտորի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում 7 հուշարձաններ վերականգնվելու են մասնավոր սեկտորի աջակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով, այսօր, հուշարձանների պահպանության խնդիրը դրված է միայն պետության վրա, որն էլ այդ ծավալի աշխատանք ի վիճակի չէ իրականացնել: Այդ հուշարձաններն են`Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, 1827թ. Օշականի մարտում զոհված ռուս ռազմիկներին նվիրված հուշակոթողը, Մխիթար Գոշի գերեզմանը, Վարագավանքը, Ծովինար գյուղի եկեղեցին, Դաշտադեմի ամրոցը և Էջմիածնի Թարգմանչած եկեղեցին: Պողոսյանը կարևորեց նաև Սանահինի վանական համալիրի հարցը: Արդեն իտալացի և գերմանացի մասնագետներն արել են չափագրումներ, պեղումներ են արվել և հայտարաված մրցույթի արդյունքում արդեն հաղթող կա: Վերականգնման աշխատանքներն արվելու են երեք տարվա կտրվածքով, և այս տարի հատկացվելու է 17 միլիոն դրամ:

Պողոսյանը նշեց նաև, որ Թեղուտից մի քանի անշարժ հուշարձաններ, մասնավորապես Բովերի եկեղեցին և խաչքարը տեղափոխման ենթակա են և արդեն ձեռք է բերվել Շնող գյուղում հողատարածք, հուշարձանը վերակառուցելու համար:

Խոսելով հուշարձանների պահպանությունից, նախարարը նշեց նաև, որ անհրաժեշտ է հուշարձանների տվյալների ներմուծում կադաստր, քանի որ ի վերջո դա մի բան է, որ հստակ տեղեկություն կտա հուշարձանների վերաբերյալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---