Լոնդոնը դիտարկում է Սիրիայի վրա ճնշում գործադրելու այլընտրանքային ճանապարհները![]() 6 փետրվարի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնը դիտարկում է Սիրիայի վրա ճնշում գործադրելու այլընտրանքային ճանապարհները, մասնավորապես` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բանաձևի ընդունման, երկուշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը` հղում կատարելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Եվրամիությունում շաունակվում են Սիրիայի հիմնահարցի շուրջ քննարկումները: ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը այս ամսվա վերջին մենք կորոշենք, թե ինչ հետագա միջոցներ, պատժամիջոցներ կարող են կիրառվել այս փուլում»,- ասել է Քեմերոնը: Անցյալ կիրակի Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպպեն հայտարարեց Սիրիայի հանդեպ պատժամիջոցները խստացնելու և ընդդիմությանն օգնություն ցուցաբերելու` ԵՄ պատրաստակամության մասին: Սիրիայում արդեն շուրջ մեկ տարի չեն դադարում հակակառավարական ելույթները: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |