Լոնդոնը դիտարկում է Սիրիայի վրա ճնշում գործադրելու այլընտրանքային ճանապարհները

Լոնդոնը դիտարկում է Սիրիայի վրա ճնշում գործադրելու այլընտրանքային ճանապարհները

PanARMENIAN.Net - Լոնդոնը դիտարկում է Սիրիայի վրա ճնշում գործադրելու այլընտրանքային ճանապարհները, մասնավորապես` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բանաձևի ընդունման, երկուշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը` հղում կատարելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրամիությունում շաունակվում են Սիրիայի հիմնահարցի շուրջ քննարկումները: ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը այս ամսվա վերջին մենք կորոշենք, թե ինչ հետագա միջոցներ, պատժամիջոցներ կարող են կիրառվել այս փուլում»,- ասել է Քեմերոնը:

Անցյալ կիրակի Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպպեն հայտարարեց Սիրիայի հանդեպ պատժամիջոցները խստացնելու և ընդդիմությանն օգնություն ցուցաբերելու` ԵՄ պատրաստակամության մասին:

Սիրիայում արդեն շուրջ մեկ տարի չեն դադարում հակակառավարական ելույթները: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---