Կոմիտասի անվան քառյակը ելույթ է ունեցել Դուբրովնիկում![]() 6 փետրվարի 2012 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Կոմիտասի անվան պետական քառյակը փետրվարի 4-ին համերգային ծրագրով հանդես է եկել Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի «Մալե Բրաչե» տաճարում: Համերգն իրականացել է Դուբրովնիկի քաղաքապետարանի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Քառյակի ելույթը «100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» նախագծի շարքից էր: Այն կայացել է Դուբրովնիկում անցկացվող Սուրբ Վլասիին նվիրված հոգևոր ամենամյա փառատոնի օրերին: «100 համերգ` նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» նախագծի մեկնարկը տրվել է նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգում է պետական հանձնաժողովը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Մինչև 2015 թ-ը նախատեսվում է իրականացնել 100 համերգ` նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |