Բինյամին Նեթանյահուն Մահմուդ Աբբասին նախազգուշացրել է ՀԱՄԱՍ-ի հետ հաշտեցումից![]() 6 փետրվարի 2012 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավար Մահմուդ Աբբասին նախազգուշացրել է ՀԱՄԱՍ ընդդիմադիր իսլամիստական շարժման հետ հաշտեցումից` ընդգծելով, որ դա կբացառի պաղեստինա-իսրայելյան խաղաղ բանակցությունների հնարավորությունը: «Խաղաղությունն ու ՀԱՄԱՍ-ն անհամատեղելի են: Անհնար է փայտը բռնել երկու ծայրից: Դա կամ խաղաղություն է Իսրայելի հետ, կամ խաղաղություն ՀԱՄԱՍ-ի հետ: Երկու տարբերակին միաժամանակ հասնելն անհնար է»,- ասել է Իսրայելի վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ընդ որում, Նեթանյահուն նշել է, որ Դոհայում ստորագրված համաձայնագրի իրականացումը կնշանակի, որ «Աբբասը հակվել է ՀԱՄԱՍ-ի կողմը»: «ՀԱՄԱՍ-ը չի ընդունել միջազգային հանրության և ոչ մի պայման: ՀԱՄԱՍ-ը ոչ միայն չի ճանաչում Իսրայելը, այլև շարունակում է զինվել, որպեսզի ընդլայնի Իսրայելի դեմ ահաբեկչական գործունեությունը»,- ընդգծել է վարչապետը: ՖԱԹՀ պաղեստինյան խմբավորման ղեկավար Մահմուդ Աբբասն ու ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալեդ Մաշաալը երկուշաբթի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում պայմանավորվել են նոր անցումային կառավարություն ձևավորել նախքան Պաղեստինի ինքնավարությունում ընտրությունների անցկացումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |