ՊՆ-ն Oxford Analytica -ի մասին. Հարց է՝ ինչքանով են վերլուծությունները համապատասխանում իրականությանը

ՊՆ-ն Oxford Analytica -ի մասին. Հարց է՝ ինչքանով են վերլուծությունները համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակումը: Նա նշել է, որ վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է. «Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ»:

Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, Կարապետյանը նշում է, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն և հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն:

Բրիտանական Oxford Analytica վերլուծական կենտոնը հրապարակել է ՀՀ Զինված ուժերի մասին զեկույց, որում մանրամասն ներկայացնում է տիրող իրավիճակը: Մասնավորապես նշվում է, որ ոչ պատերազմական իրավիճակում զինվորների մահացության դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ հայկական բանակի վրա, և այս համատեքստում ոչ կանոնադրական հարաբերություններն ու ղեկավար անձնակազմի ոչ վայել պահվածքը մեծ անհանգստություն են պատճառում բնակչությանը: Կենտրոնը գրում է, որ իշխանությունների ակնհայտ անկարողությունը խնդիրը լուծելու հարցում կազդի ինչպես բանակում բարեփոխումներ իրականացնելու գործընթացի, այնպես էլ՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---