ԱԱԾ-ն հերքում է. Սպաները հրաժարական չեն տվել

ԱԱԾ-ն հերքում է. Սպաները հրաժարական չեն տվել

PanARMENIAN.Net - Տեղեկացնում ենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի 21 համարում /07.02.12/, հրապարակված «լավատեղյակ աղբյուրներից» ստացված լուրերը թե, «օրեր առաջ ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային ստորաբաժանման չորս աշխատակիցներ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված հրաժարականի դիմումներ են ներկայացրել», ըստ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը, օգտագործելով «լավատեղյակ աղբյուրներ» ձևակերպումը, հաճախ է կեղծ տեղեկություններ հրամցնում հասարակությանը: Ի սկզբանե, շատ լավ իմանալով, որ այն չի համապատասխանում իրականությանը, չփորձելով անգամ համապատասխան կառույցից ճշտել դրա իսկությունը, խմբագրությունը չի խորշում այն որպես ստույգ տեղեկատվություն ներկայացնել»,- նշվում է ԱԱԾ Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ 4 սպաները հրաժարվել են կատարել Սասուն Միքայելյանի դեմ ուղղված ինչ-որ հանձնարարական և հրաժարական են տվել: Թերթը գրում է, որ իրավիճակը շտկելու համար Հրազդան է մեկնել ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, որը կարողացել է սպաներին համոզել՝ հետ վերցնել դիմումները, պայմանով, որ նրանց քաղաքական բնույթի հանձնարարականներ չեն տրվի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---