Իրանի մեջլիսը պատրաստ է քննարկել դեպի Եվրոպա նավթի առաքման դադարեցման հարցը

Իրանի մեջլիսը պատրաստ է քննարկել դեպի Եվրոպա նավթի առաքման դադարեցման հարցը

PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսը պատրաստ է քննարկել դեպի Եվրոպա նավթի առաքման դադարեցման հարցը: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Ըստ նրա, Մեջլիսի նիստին կմասնակցեն նաև Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները, հայտնում է MehrNews-ը:

Իր հերթին խորհրդարանի անդամ Ջավադ Քերիմին հայտնել է, որ առաջարկել է այդ հարցն ընդգրկել մեջլիսի օրակարգում: Ըստ նրա, երեկ մեջլիսի շենքի առջև ուսանողները պահանջել են դադարեցնել նավթի առաքումը Եվրոպա:

Նա հայտնել է նաև, որ Ֆրանսիայի, Դանիայի և ևս 3 եվրոպական երկրների դեսպաններ հանդիպել են Իրանի նավթի նախարարի հետ՝ իրենց մտահոգությունը հայտնելով այդ հարցի առնչությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---