Իգոր Լևիտինը բարձր է գնահատել ՀԿԵ գործունեությունը` մրցակցության կոշտ պայմաններում

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և նրա հայ գործընկեր՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր այցելեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը նախարարներին ներկայացրեց Հայաստանի երկաթուղու աշխատանքը, 2011 թվականին կատարված ծրագրերը և նախագծերը 2012 թվականի համար:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, Ի.Լևիտինն ու Մ.Վարդանյանն այցելեցին ՀԿԵ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որտեղ նրանց ներկայացվեցին «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը, հաճախորդների հետ աշխատանքները, մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման սխեմաները, սակագների հաշվարկի մեխանիզմները: Ի.Լևիտինին հատուկ հետաքրքրեց մրցունակության մակարդակը բեռնափոխադրումների հայկական շուկայում: Նախարարը բարձր գնահատական տվեց ՀԿԵ գործունեությանը մրցակցության կոշտ պայմաններում:

Նախարարներն այցելեցին ՀԿԵ Գիտատեխնիկական ինֆորմացիայի կենտրոնը, որտեղ ծանոթացան երկաթուղու մասնագիտացված գրադարանի ֆոնդերի, ինչպես նաև երկաթուղայինների ուսուցանման համար Կենտրոնի հնարավորությունների հետ: ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շ.Շայդուլլինը հյուրերին ներկայացրեց Ընկերության կորպորատիվ պարբերականը՝ «Հայաստանի երկաթուղային» թերթը:

ՀԿԵ ՓԲԸ կատարած այցի շրջանակներում Ի.Լևիտինն ու Ընկերության գլխավոր տնօրեն Շ.Շայդուլլինը քննարկեցին երիտասարդ մասնագետներին աշխատանքի ներգրավվման, երիտասարդ երկաթուղայինների կարիերային աճի և զարգացմանն ուղղված երիտասարդական քաղաքականության իրականացման հարցերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---