Մադրիդը մտահգոված է իր տնտեսության համար հակաիրանական պատժամիջոցների հետևանքով

Մադրիդը մտահգոված է իր տնտեսության համար հակաիրանական պատժամիջոցների հետևանքով

PanARMENIAN.Net - Թեհրանում Իսպանիայի դեսպանը մտահգոված է այդ երկրի տնտեսության համար հակաիրանական նավթային պատժամիջոցների հետևանքով, առավել ևս, Իրանի խորհրդարանի կողմից դեպի Եվրոպա նավթի առաքումը դադարեցնելու մասին որոշման հետևանքով: Իսպանիայի դեսպան Պեդրո Բիյանան Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերիի հետ հանդիպմանն ասել է, որ Իսպանիան, որը Թեհրանի դեմ պատժամիջոցների կիրառման նախաձեռնողներից չէ, ամենից շատ կտուժի, եթե պատժամիջոցները շարունակվեն:

Մադրիդը շահագրգռված է Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում: Բորուջերին իր հերթին նշել է, որ Թեհրանն իր շահերից ելնելով, անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ-ն ընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---