Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնության վայրը կորոշվի առաջիկայում![]() 8 փետրվարի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների առաջնության տեղն ու ժամանակը կորոշվեն առաջիկա օրերին: Այս մասին հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաևը: «Առայժմ չկա ՖԻԴԵ-ի պաշտոնական որոշում, քանի որ գոյություն ունեն տեխնիկական բնույթի որոշ մանրուքներ` կապված վայրի որոշման հետ: ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը հանձնարարել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովին վերջնականապես մշակել այս մանրուքները, որոշում կայացնել և հայտարարել այդ մասին: Սակայն կարելի է ասել, որ մրցաշարի անցկացման գլխավոր հավակնորդը Լոնդոնն է»,-ասել է Բալգաբաևը, հայտնում է chess-news.ru-ն: Մրցաշարի անցկացմանը հավակնում են նաև Բուլղարիան և Ադրբեջանը: Առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-նոյեմբերի 13: Ընդգծենք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին և Նախագահական խորհրդի անդամներին, հայտարարելով, որ չի մասնակցի այդ մրցաշարին, եթե այն տեղի ունենա Բաքվում: «Հուսով եմ, որ հաշվի կառնեք նկատառումներս`Նախագահական խորհրդում մրցաշարի տեղի ընտրության հարցը քննարկելիս»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |