Թուրքիայի ԱԱԾ ղեկավարին և տեղակալներին հարցաքննության են կանչել![]() 8 փետրվարի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունը հարցաքննության է կանչել Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Հաքան Ֆիդանին, նրա տեղակալ Աֆետ Գյունեշին և այդ գերատեսչության նախկին պետ էմրե Թաներին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, բարձրաստիճան պաշտոնյաներին կանչել են դատախազություն որպես կասկածյալներ ահաբեկչական Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) Ստամբուլի ճյուղի գործունեությունը հետաքննելու շրջանակներում: Դատախազությանը հետաքրքրել է Օսլոյում Ֆիդանի և նրա տեղակալի հանդիպումը ՔԱԿ առաջնորդ Աբդուլլա Օջալանի ներկայացուցիչների հետ: «Այդ չարաբաստիկ հանդիպումը կազմակերպել է Թուրքիայի վարչապետի աշխատակազմը: էրդողանը հայտարարել է, որ այդ պատճառով ԱԱԾ ղեկավարին զոհաբերել չի կարելի: Հասկանալի է, թե ինչու է նա նման զոհերն անընդունելի համարում: Չէ որ Ֆիդանը կատարել է անմիջականորեն Էրդողանը հրահանգը»,- հայտարարել է ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիդջարօղլուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |