IFC Հայաստանին կօգնի բարելավել ներդրումային մթնոլորտը

IFC Հայաստանին կօգնի բարելավել ներդրումային մթնոլորտը

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (IFC), փետրվարի 8-ին Երևանում համագործակցության մասին համաձայնագիր են կնքել: Վերջինս ուղղված է հանրապետության գործարար միջավայրի և ներդրումային համակարգի բարելավմանը: Համաձայնագիրը ՀՀ կառավարության անունից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայի անունից` Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը:

2012թ հունվարի 19-ին կայացած նիստին Հայաստանի կառավարությունը հաստատել է IFC հետ 1.9 մլն դոլարի հատկացման վերաբերյալ համաձայնագիրը, գումարը կփոխանցվի հանրապետությանը որպես դրամաշնորհ:

Ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար և ենթադրում է տեխնիկական համագործակցություն 4 ուղղություններով` հարկային, արտաքին առևտրի, տեսչական ստուգումների և սննդի անվտանգության ոլորտներում:

«IFC Հայաստանի համար երկարաժամկետ գործընկեր է, որը օժանդակում է երկրի կառավարությանը` ներդրումային ոլորտում, ինչպես նաև հանդիսանում է էկոնոմիկայի մասնավոր սեկտորում ուղիղ ներդնող: Ուստի ընկերությունն ինքը հետաքրքրված է, որպեսզի ներդրումային միջավայրը երկրում բարենպաստ լինի»,-ընդգծել է Տիգրան Դավթյանը:

Սպասվում է, որ համագործակցության արդյունքում, որը նախատեսված է համաձայնագրով, Հայաստանում էապես կբարձրանա մրցունակությունը, ինչը կնպաստի Համաշխարհային բանկի կողմից երկրի դիրքի դասակարգման առաջընթացին: Այս առնչությամբ նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացումը, անշուշտ, Հայաստանին կրկին թույլ կտա իր դիրքերը բարելավել այդ զեկույցում:

Իր հերթին Թոմաս Լյուբեքը հավելել է, որ ծրագրի նպատակն է երկրի ներդրումային ոլորտի բարելավումը, առավել ևս, որ կառավարությունն արդեն համապատասխան քայլեր է ընդունել Համաշխարհային բանկի զեկույցում իր դիրքերը բարելավելու ուղղությամբ` տեղափոխվելով 61-րդ հորիզոնականից 55-ը: «Մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու Հայաստանի կառավարության հետ, աջակցելու փոքր և միջին բիզնեսին, որը և ապահովում է երկրի տնտեսության աճը»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---