Ֆրանսիան պնդում է, որ Բաշար Ասադն արդեն խախտել է Լավրովին տված խոստումները

Ֆրանսիան պնդում է, որ Բաշար Ասադն արդեն խախտել է Լավրովին տված  խոստումները

PanARMENIAN.Net - Փարիզը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խախտել է իր խոստումները, որոնք տվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչպես և սպասում էինք, Բաշար Ասադի հայտարարությունները ռուսական արտգործնախարարի այցի առիթով վերջ չեն տվել արյունալի ճնշումներին: Հակառակը, մենք տեղեկատվություն ենք ստացել, որ այդ գիշեր երեք ընտանիք սպանվել է Հոմս քաղաքում ռեժիմի կողմնակիցների կողմից»,- ասել է Վալերոն Փարիզում կայացած մամլո ասուլիսում:

ԱԳՆ մամլո քարտուղարը նշել է «սիրիական ռեժիմի ցինիզմը», որը «ուժեղացրել է ճնշումները, չնայած նրան, որ խոստացել է վերջ տալ դրանց»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---