Փոխվարչապետն ընդունել է «Սաուր» ընկերության փոխնախագահին

Փոխվարչապետն ընդունել է «Սաուր» ընկերության փոխնախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության միջազգային հարցերով փոխնախագահ Միշել Ֆուրեին:

Կողմերն անդրադարձան վերջին տարիներին իրականացված ծրագրերին, ձեռք բերված արդյունքներին եւ նախանշված նպատակներին: Երկուստեք կարեւորվեցին բնակչությանը մատուցվող ծառայության որակի բարձրացման եւ ջրամատակարարման տեւողության ավելացման խնդիրները, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի ամբողջական եւ որակյալ իրականացումը: Մ. Ֆուրեն ընկերության անունից Հայաստանում գործունեությունը երկարատեւ ժամկետով շարունակելու եւ ընդլայնելու ցանկություն հայտնեց:

Փոխվարչապետը նշեց, որ համակարգում գործունեություն են ծավալում երեք օպերատորներ, եւ հայկական կողմը, կարեւորելով ձեւավորված փորձը, նախապատվություն է տալիս պայմանագրային կառավարմանը: Անդրադառնալով «Սաուր» ընկերությանը՝ Ա. Գեւորգյանը նշեց, որ այն արդեն բավական ժամանակ գործում է հայաստանյան շուկայում, ծանոթ է առկա խնդիրներին, եւ ձեւավորվել է արդյունավետ համագործակցության լավ ավանդույթ: Փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց քննարկել ընկերության հետ հետագա համագործակցության հեռանկարները` հաշվի առնելով նաեւ գործընթացում ներգրավված միջազգային ֆինանսական կազմակերպությունների կարծիքները եւ պահպանելով սահմանված ընթացակարգերը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---