ՖԻԴԵ-ի նախագաը հայտարարել է, որ հավակնորդների մրցաշարը կանցնի Լոնդոնում

ՖԻԴԵ-ի նախագաը հայտարարել է, որ հավակնորդների մրցաշարը կանցնի Լոնդոնում

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյուժմինովը, հավակնորդների մրցաշարը կկայանա Լոնդոնում` հոկտեմբերի 23-նոյեմբերի 13, հայտնում է sport-express.ru-ն:

Կազմակերպիչն է լինելու ամերիկացի Էնդրյու Պոլսոնի «Ագոն» կազմակերպությունը, որին ՖԻԴԵ-ն կփոխանցի տղամարդկանց շրջանում աշխարհի առաջատարի կոչման առաջիկա խաղերի անկացման իրավունքները:

Այսպիսով, 2013-2014 խաղաշրջանի մասնակիցների ամբողջական ցուցակը հետևյալ տեսքն ունի. Մանգուս Կարլսեն` Նորվեգիա, Լևոն Արոնյան` Հայաստան, Վլադիմիր Կրամնիկ, Պետեր Սվիդլեր և Ալեքսանդր Գրիշչուկ` Ռուսաստան, Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա, Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան:

Առաջնության անցկացմանը հավակնում էին նաև Ադրբեջանն ու Բուլղարիան: Սակայն հայ գրոսմայստեր Արոնյանը նամակ էր ուղղել ՖԻԴԵ-ի նախագահին և նախագահական խորհրդին, հայտարարելով, որ չի մասնակցի մրցաշարին, եթե այն անցկացվի Բաքվում:

«Հուսով եմ` նկատի կունենաք նամակս, մրցաշարի տեղի ընտրության հարցը քննարկելիս»,-գրել է Արոնյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---