Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին ձնաբքի մեջ է մնացել մոտ 20 ավտոմեքենա

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին ձնաբքի մեջ է մնացել մոտ 20 ավտոմեքենա

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին` ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: «ՎԱԶ-2121» մակնիշի 22 LU 072 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:

Ձնակույտից դուրս են բերվել նաև Արագածոտնի մարզում` Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի մեջ հայտնված Լ.Մարգարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 65 OՏ 618 պետհամարանիշի և տարբեր ճանապարհահատվածնեում`մի քանի այլ ավտոմեքենաներ:

Իսկ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի «Արթուրի Ձոր» կոչվող հատվածում ձնաբքի մեջ են մնացել մոտ 20 ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել է և ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---